Իրականում ի՞նչ կառուցվածք ունի Փաշինյանի հայտարարած 87 հազար «նոր աշխատատեղը»
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաեւ «Այո»-ի նախընտրական բուկլետում:
«Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել եւ քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաեւ այն կազմակերպությունների, հիմնարկների ցանկը, որոնց միջոցով այդ աշխատատեղերը ստեղծվել են: Մեր հարցումը վերահասցեագրվել էր պետական եկամուտների կոմիտեին:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները, որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս հաշվարկում են եկամտային հարկ:
Համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների, 2019թ.-ի դեկտեմբերին 2018թ.-ի ապրիլի համեմատությամբ աշխատատեղերի քանակն աճել է 87 281ով:
Միեւնույն ժամանակ պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ «գործատուների կողմից ընդունումը եւ ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության, որի գնահատականը հարկային մարմնի կողմից չի կարող տրվել, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք»:
ՊԵԿ-ը «Փաստին» է ներկայացրել նաեւ 2018թ.-ի ապրիլի դրությամբ եւ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի համեմատությունը՝ ըստ հարկ վճարողների, որին «Փաստն» առավել մանրամասն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին