Հայկ Մարությանի եւ իր թիմի վախերը կաթվածահար են արել Երեւանի կառավարումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն եւ նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։
Ավելին, քաղաքապետ Հայ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Սակայն Աստված գիտի՝ ընդունարանի աշխատողները որքանով են տեղյակ քաղաքային տնտեսությունից եւ ինչպես է այդ կապն իրականացվում։ Չի կատարվում նաեւ օնլայն որեւէ խորհրդակցություն։
3 շաբաթ քաղաքի կենսագործունեության համար պատասխանատուները, փաստորեն, անգործության են մատնված, իսկ քաղաքապետին դա չի հետաքրքրում։
Հայկն այնքան վախեցած է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենք են գնում կառավարությունում ասուլիսներ տալիս, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները։
Մինչդեռ միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ աշխարհի շատ երկրների մեծ քաղաքների քաղաքապետերն, ում հետ նա սիրում է համեմատվել, իրենք են կազմակերպում վարակի դեմ հիմնական պայքարը, անձամբ հանդիպումներ են ունենում, օպերատիվ լուծումներ են տալիս, շրջում են քաղաքի տարբեր վայրերում՝ վտանգելով իրենց կյանքը, իսկ Մարությանը բացակա է։ Նա նույնիսկ վարչապետի Երեւանյան շրջայցին չէր մասնակցում։
Հիմա էլ կամ չի գնում աշխտանքի կամ մի քանի ժամով գնում մեկուսանում է իր աշխատասենյակում, որ ոչ մեկի հետ չշփվի։ Երեւանը արժանի չի նման վախվորած քաղաքապետի, ում համար իր վարակվելու վտանգը վեր է ամեն ինչից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
NASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է Լուսնին