Աշխարհը չի խաղում հոկեյ. 2020թ․ աշխարհի առաջնությունը չեղարկվել է
Հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանար մայիսի 8-ից 24-ը շվեյցարական Ցյուրիխ և Լոզան քաղաքներում, չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Հոկեյի միջազգային ֆեդերացիային այս որոշումը հեշտությամբ չի տրվել, բայց այն հասունանում էր և ընդամենը ժամանակի հարց էր: Շվեյցարիայում ավելի քան 6000 կորոնավիրուսով վարակված մարդ կա, 60-ից ավելի հիվանդ մահացել է: Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազեկը մեկ անգամ չէ, որ ընդգծել է առանց հանդիսականների առաջնության անցկացման անհնարինությունը:
Չի ստացվել նաև ուղղակի հետաձգել առաջնությունը:
«Աշխարհի առաջնությունը անհնար կլինի հետաձգել մոտակա ամիսներին, եթե նույնիսկ կորոնավիրուսի վտանգը ամբողջովին վերանա: Դա կապված է նրա հետ, որ առաջնությանը այդ դեպքում չեն կարողանա մասնակցել Հոկեյի ազգային լիգայի հոկեյիստները, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ում պետք է շարունակվի մրցաշրջանը»,-տեղեկացրել է գործակալությանը ֆեդերացիայի աղբյուրը:
Ավելի վաղ Հոկեյի միջազգային ֆեդերացիան չեղարկել էր իր հովանավորության տակ անցկացվող մյուս առաջնությունները, այդ թվում աշխարհի երիտասարդական և կանանց աշխարհի առաջնությունները:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում