Նորվեգիայի եւ Բրազիլիայի ԱՕԿ-ները ՄՕԿ-ին խնդրել են հետաձգել Տոկիոյի Օլիմպիական խաղերը
Նորվեգիայի ազգային օլիմպիական եւ պարալիմպիկ կոմիտեներն ու Սպորտի կոնֆեդերացիան դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին՝ խնդրելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը, հաղորդում է insidethegames.biz-ը։
«Քանի դեռ մարդկությունը չի հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան, նպատակահարմար եւ ցանկալի չէ նորվեգացի մարզիկներին ուղարկել Տոկիո։
Մենք հավատում ենք, որ մարզիկների անվտանգությունը ընդհանուր առաջնահերթություն է։ Մենք վստահ ենք, որ քանի դեռ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը խիստ վերահսկելի չի դարձել, Խաղերը պետք է հետաձգել»,- նշվում է Նորվեգիայի ԱՕԿ-ի նամակում։
Նորվեգիայի ԱՕԿ-ի խնդրանքին միացել են նաեւ Բրազիլիայի ազգային օլիմպիական կոմիտեն, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ԱՄՆ-ի աթլետիկայի ֆեդերացիան։
Ճապոնիայի կառավարությունն ու ՄՕԿ-ն առայժմ չեն հայտարարել Խաղերի հետաձգման մասին։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում