Միանգամից մի քանի իրականություններում ապրող Հայաստան
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանն ապրում է միանգամից մի քանի իրականություններում։ Մեկն իշխանության ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ փայլուն է, բոլոր խնդիրները լուծվում են, ու Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա։ Մյուսն ընդդիմության կամ իրենց այդպես համարողների ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ մռայլ է, բոլոր խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ ամեն օրվա հետ ավելի են խորանում։
Եվ վերջապես, կա այն իրականությունը, որում ապրում է շարքային քաղաքացին, որը ոչ իշխանամետ է, ոչ ընդդիմադիր, եւ որի խնդիրն իր ամենօրյա իրականությունն է՝ տարբեր՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության ներկայացրած իրականություններից։ Մեծ հաշվով, սա այն խզումն է, որն առկա է Հայաստանի քաղաքացիների եւ քաղաքական համակարգի ներկայացուցիչների միջեւ՝ անկախ նրանից՝ նրանք իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն։
Քաղաքական համակարգն ու քաղաքացիներն ապրում են իրարից անջատ, այլ իրականություններում, այդ է պատճառը, որ քաղաքականությունը չի սպասարկում քաղաքացիների շահերը, եւ քաղաքացին քաղաքականության ու կուսակցությունների համար ոչ թե նպատակ է, այլ միջոց կամ գլխաքանակ, որն ընտրությունների օրը դառնալու է ընտրազանգված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...