Իմաստ չկա ֆուտբոլ խաղալու, երբ երկրպագուներ չկան ստադիոնում․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով եվրոպական մի շարք առաջնություններում ու նաև Չեմպիոնների լիգայում խաղերի՝ առանց հանդիսականների անցկացնելուն։
«Ես կարծում եմ, որ եթե երկրպագուները չեն կարող գալ ստադիոն, ապա ոչ մի իմաստ չկա ֆուտբոլ խաղալու։ Ես չէի ցանկանա խաղալ ԱՊԼ-ում կամ Չեմպիոնների լիգայում առանց հանդիսականների»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Պարի Սեն Ժերմեն» – «Բորուսիա» Դորտմունդ և «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումները անցկացվելու են առանց հանդիսականների։
Իտալիայի Ա սերիայի խաղերը առհասարակ դադարեցվել են մինչև ապրիլի 3-ը։
Աղբյուր ArmSport.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում