Հայաստանի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը կլինի ավելի եվրոպական և ժամանակակից․ Չերիշև
«Նիժնի Նովգորոդի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Չերիշևը գվաբանել է իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսին, ով այսօր գլխավորեց Հայաստանի հավաքականը:
«Խոակին Կապարոսը հիանալի մասնագետ է, ես նրան շատ լավ ճանաչում եմ «Սևիլյայի», «Լևանտեի» և Իսպանիայի այլ թիմերի հետ աշխատելու տարիներից: Նա շատ գրագետ մասնագետ է, կարող եմ ասել, որ նրա նշանակմամբ Հայաստանի հավաքականն, անպայման, կավելացնի հաջողությունները: Նա հսկայական փորձ ունի, բայց իմ տեսանկյունից տեղական մասնագետները պետք է գլխավորեն հավաքականները»,- ասել է Չերիշևը:
Նա նաև հավելել է, որ չի կարող ասել, թե ինչ ֆուտբոլ կխաղա Հայաստանի հավաքականը: «Չի կարելի ասել, որ նա կխաղա պաշտպանությունից, և չի կարելի ասել, որ նա կխաղա միայն հակագրոհների վրա: Հայ ֆուտբոլիստները միշտ եղել են տեխնիկապես հագեցած, նրանք սիրում են գնդակով խաղալ, այնպես որ, երբ նրանք ունեն այնպիսի տեխնիկապես հագեցած ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մխիթարյանը և այնպիսի արագ խաղացողներ, ինչպիսիք են Սարկիսովը և Կարապետյանը, կարծում եմ, որ ի վերջո նրանք գրագետ կերպով կսկսեն պաշտպանվել, բայց միևնույն ժամանակ նրանք կմասնակցեն դիրքային գրոհներին, հետևաբար, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլը կլինի ավելի եվրոպական և ժամանակակից»,- ասել է ռուս մասնագետը:
Աղբյուր ArmSport.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում