Բենզինը էլի թանկացավ. ո՞րն է պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս օրերին բենզինը կրկին թանկացել է: Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ փոխվեց կառավարությունը, նորանշանակ վարչապետը հայտարարել էր, թե պայքարելու է մենաշնորհների դեմ, եւ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել:
Դրանից հետո հայտարարվեց բենզինի եւս մեկ ներկրողի մասին՝ «Մաքս պետրոլ» ՍՊԸ, եւ արդեն հոկտեմբերից բենզինի գները կտրուկ նվազեցին մոտ 50 դրամով. «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 380 դրամից էժանացել, դարձել էր 330 դրամ:
Բայց պարզվումէ այդ ամենը ընդամենը ժամանակավոր շոու-ներկայացում էր, այս օրերին բենզինի գինը կրկին սկսել է բարձրանալ:
Երեկվա դրությամբ «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր մինչեւ 360-370 դրամով:
Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես բենզինի շուկայում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ գնաճ է արձանագրել՝ 2,2 տոկոս:
Հայաստանյան բենզինի շուկայում վերջին օրերի գնաճն ուշագրավ է մեկ այլ առումով. մի քանի օր է՝ համաշխարհային շուկայում կրկին սկսել է նվազել նավթի գինը, եւ ենթադրվում էր, որ դրա հետեւանքով պետք է նվազի նաեւ բենզինի գինը: Մինչդեռ Հայաստանում հակառակ պրոցենս է ընթանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...