Մոսկվայում մահացած են գտել ուկրաինացի շախմատիստ զույգի
Մարտի 5-ին Մոսկվա քաղաքի Կաստանաևսկայա փողոցում գտնվող բնակարաններից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է պրոֆեսիոնալ շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորայի և Ուկրաինայի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Ստանիսլավ Բոգդանովիչի դին, հայտնում է ТАСС գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների` 18-ամյա Ալեքսանդրա Վերնիգորան և 27-ամյա Ստանիսլավ Բոգդանովիչը մահացել են ազոտի ենթօքսիդից (ծիծաղեցնող գազից). նրանց գլուխներին տոպրակ է եղել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Վերնիգորան սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, եղել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշում, հանդես է եկել Ուկրաինայի թիմից: Բոգդանովիչը եղել է գրոսմայստեր և շախմատի Ուկրաինայի չեմպիոն:
Լրատվամիջոցները հայտնում են, որ օրեր առաջ Բոգդանովիչը մասնակցել է շախմատի համացանցային խաղի` ներկայացնելով Ռուսաստանը և հանդես գալով Ուկրաինայի դեմ: Նշվում է, որ նրա տվյալները հայտնվել են «Միրոտվորեց» ուկրաինական համացանցային կայքի բազայում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում