Դատախազությունը՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը իրականացվածի մասին
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը:
Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:
Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանն իրավական գնահատման տալու խնդրին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»:


















































«Վստրեչի Ապերի» մայրը շտապ օգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց
Ոստիկանները հատուկ նպատակով կոտրում էին ամեն ինչ․ «Վսրեչի Ապերի» փաստաբանները՝ գիշերվա ներխուժման մասին (տեսանյութ)
Վստրեչի Ապերի տնից հափշտակել են նրա ոսկե շղթան և օծանելիքը
Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից ինքը հրաժարվել է
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...