Հայաստանի մրցակիցները հայտնի կդառնան ուշ երեկոյան
ՈւԵՖԱ-ի 44-րդ կոնգրեսը Եվրոպայի 2020 թվականի առաջնության մեկնարկից 100 օր առաջ` մարտի 3-ին, Ամստերդամում կանցկացնի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
ՀՖՖ պատվիրակությունը, բնականաբար, մեկնել է Նիդերլանդներ` մասնակցելու վիճակահանությանը. Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկվել է C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում այսօր կիմանա իր մրցակիցներին:
Մեր ընտրանու մրցակիցները կլինեն C դիվիզիոնի մյուս 3 զամբյուղներից մեկական թիմ.
C դիվիզիոն
1-ին զամբյուղ. Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Վրաստան
2-րդ զամբյուղ. Հյս. Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Կիպրոս
3-րդ զամբյուղ. Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ
4-րդ զամբյուղ. Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա
Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչը` 2021 թվականին:
Ազգերի լիգայի երկու ամենաուժեղ թիմերը իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ է այժմ հայկական ֆուտբոլում եւ առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, կարելի է միանգամից ասել, որ անգամ խմբում երրորդ տեղ գրավելը կարելի է համար մեծ հաջողություն:
Առաջին երեք զամբյուղներում ընդգրկված թիմերից այսօր Հայաստանի հավաքականը գուցե կարողանա միայն ոչ-ոքի խաղալ Էստոնիայի կամ Մոլդովայի հավաքականների հետ, այն էլ ուժերի գերլարման շնորհիվ:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ