Մարզպետարաններում քննարկումներ են արվում նաև գյուղական դպրոցներն օպտիմալացնելու ուղղությամբ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Որքան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոսում է միայն քաղաքային դպրոցները միավորելու և խոշորացնելու մասին, մեր տեղեկություններով, դրան զուգահեռ մարզպետարաններում քննարկումներ ու աշխատանքներ են իրականացվում գյուղական համայնքներում գործող դպրոցներն օպտիմալացնելու ուղղությամբ: Նախարար Լևոն Մկրտչյանի՝ թեմայի շուրջ տարբեր առիթներով հնչեցրած մեկնաբանություններից հասկանալի է դառնում, որ ինքը դեմ է գյուղերում գործող դպրոցները փակելուն, բայց մյուս կողմից էլ դրա ջատագով մարզպետարաններն իրավասու չեն վերջնական որոշում կայացնելու: Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը: «Ինձ համար սկզբունքային է, որ պետք է բնակավայրն ունենա դպրոց: Բայց եթե որևէ գյուղում կա 7-8 երեխա ունեցող դպրոց և մեկ կմ-ի վրա գործում է մեկ այլ դպրոց, ու ճանապարհն այնպիսին է, որ հնարավոր է տեղափոխվել, այդ հարցը կարելի է դիտարկել: Բայց յուրաքանչյուր դեպքը պետք է հստակ լինի»,-«ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ասաց Կրթության և գիտության նախարարը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...