Սաուդյան Արաբիայում կին ռեփերին սպառնում են ձերբակալել կանանց մասին տեսահոլովակի համար (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոչ են արել ձերբակալել կին ռեփերին, որը վերջերս ներկայացրել է իր Mecca Girl (Մեքքայի աղջիկ») երգի տեսահոլովակը, որով գովաբանում է մահմեդական սուրբ քաղաքում բնակվող կանանց՝ նրանց անվանելով «հզոր և գեղեցիկ»:
Երգչուհին, որը հանդես է գալիս Asayel Slay անվան ներքո, տեսահոլովակը հրապարակել է անցյալ շաբաթ:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, սոցցանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել իշխանությունների հետապնդմանը՝ ղեկավարությանը «կեղծավոր» անվանելով:
Նշվում է, որ 2018-ին պահպանողական երկրի գահաժառանգ արքայազնը բարեփոխումների ծրագիր է սկսել, սակայն ակտիվիստները պնդում են, որ ճնշումները խոսքի ազատության ասպարեզում սաստկացել են:
Երգչուհու նոր տեսահոլովակը մեծ տարածում է գտել սոցցանցերում՝ #Mecca_Girl_Represents_Me to praise it («Մեքքայի աղջիկը ներկայացնում է նաև ինձ, գովաբանեք այն») հեշթեգի ներքո:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...