Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչեին» (տեսանյութ)
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչչեին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց հռոմեացիների թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:
Հայ ֆուտբոլիստը խաղի արդեն 37-րդ րոպեին արդեն անձամբ աչքի ընկավ խփած գնդակով. ստանալով Էդին Ջեկոյի փոխանցումը՝ Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով այն ուղարկեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:
Եվս երկու գոլ հռոմեացիները խփեցին երկրորդ կեսում: Նախ, 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպեին խաղի վերջանահաշիվը ձևակերպեց Ալեքսանդր Կոլարովը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Լեչչեն» 25 միավորով 16-րդ տեղում է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ