Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ»
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դժգոհ է մնացել Լա Լիգայի 25-րդ տուրում «Լևանտեի» դեմ կայացած հանդիպումը (0-1) սպասարկած գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսի աշխատանքից:
«Չեմ սիրում խոսել մրցավարների մասին, քանի որ նրանք կարող են սխալներ թույլ տալ, սակայն նրանց պահվածքը երբեմն տեղիք է տալիս մտածելու: Չափորոշիչները տարբեր են: Իսպանիայի Սուպերգավաթում «Վալենսիայի» դեմ կայացած խաղում մեր դարպասին 11-մետրանոց նշանակեցին իմ՝ ոչ միտումնավոր ձեռքով խաղի պատճառով: Այսօր այդպիսի 2 պահ եղավ, սակայն 11-մետրանոց չնշանակվեց:
Էրնանդեսը բարկացրեց ինձ։ Մրցավարներն անցյալում ավելի հարգալից էին, և ավագները կարողանում էին խոսել նրանց հետ: Գոռոզություն կա՛մ կա, կա՛մ չկա: Հարցրի մրցավարին՝ նա արդյոք խնդիրներ ունի անձամբ ինձ հետ, և եթե ունի, ապա թող ասի ինձ, որպեսզի մենք կարողանանք լուծել դրանք»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
«Ռեալի» պաշտպանը «Լևանտեի» դեմ հանդիպմանը դեղին քարտ է ստացել խաղի արդեն 10-րդ րոպեին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում