Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Բա եթե թալանած գումարները հետ եք բերել, ինչո՞ւ է 9 երեխա ունեցող ընտանիքին Ծառուկյանը մահճակալներ հասցնում. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանրապետության ամենաշատ գործուղված պաշտոնյայի՝ նախագահ Արմեն Սարգսյանի 123 միլիոն դրամ արժեցած գործուղումների հետ կապված մտահոգություններ ունի, քանի որ հայտնի չէ, թե ի՞նչ են տվել դրանք Հայաստանին, ուստի առաջին հերթին՝ որպես հարկ վճարող ՀՀ քաղաքացի, պահանջում է, որ նախագահը հանրությանը հաշվետվություն ներկայացնի գործուղումների և դրանց շոշափելի արդյունքների վերաբերյալ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորաշարի եթերում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով պետական բյուջեից ծախսվող ամեն մի լումայի արդյունավետության անհրաժեշտությունը։

Հարցին՝ իսկ արդյունավե՞տ են արդյոք Ազգային ժողովի պատգամավորների գործուղումները, որոնց համար նախորդ տարի պետական բյուջեից հատկացվել էր 400 միլիոնից ավելի գումար, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ որպես պատգամավոր՝ կարող է այդ հաշվետվության համար դիմել Ազգային ժողովի նախագահին, բայց դեռ սպասում է։

«Անուններ չեմ ցանկանում տալ, բայց նա, ով ավելի շատ օդում է անցկացնում, քան ցամաքի վրա, պարտավոր է նաև բարոյապես հաշվետու լինել Ազգային ժողովին։ Ախր ամեն ինչը չէ, որի համար պատգամավորը պետք է դիմի Ազգային ժողովի նախագահին։ Մենք ինչո՞ւ ենք ընդհանրապես հեռանում բարոյական պատասխանատվության ինստիտուտից։ Գնան իրենց համար էս անտառում ման գան, էն մյուս տեղում սելֆի անեն ու ուղիղ եթեր մտնեն, ու վե՞րջ, բայց դա ժողովրդին չի հետաքրքրում։ Այնպես չէ, որ չեմ դիմելու այդ հաշվետվության համար, բայց սպասում եմ՝ թող մի հատ էլ իրենք տեղներից շարժվեն»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հանրությանը հաշետվություն պետք է ներկայացնեն նաև նախարարները՝ իրենց ստացած պարգևավճարների և գործուղումների համար։

«Աշխատանքային պարտականությունները լավ կատարելու համար խրախուսանք համարվող պարգևավճարը տալուց առաջ, նախ՝ պետք է վերլուծել, թե այդ ոլորտում ով ինչ է արձանագրել, և ոչ թե՝ պարգևավճար տալ անբան նախարարներին։ Անձի դեմ որևէ բան չունենալով՝ ցանկանում եմ, որպես 24 տարվա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող մարդ՝ հարցնել՝ իսկ ինչի՞ համար է պարգևատրվում ԿԳՄՍ նախարարը, այդ ի՞նչ առաջընթաց է ապահովել նա կրթության ոլորտում։ Հետաքրքիր է՝ ինչի՞ համար է այդքան գումար ստացել. նրա համար, որ Թումանյանի գիրքը բացում և կմկմալով կարդո՞ւմ է, այն դեպքում, երբ 8 տարեկան երեխան նրա կարդացածն անգիր է ասում։ Կամ այդ պատգամավորները, որոնք իրենց տեղները տաք-տաք նստած են, գնացե՞լ են արդյոք գյուղեր, տեսե՞լ են, որ մարդիկ հացի և դեղի խնդիր ունեն։ Մարդիկ վարկ են վերցրել, որ վիրահատվեն, բայց ստիպած իրենց տան քամուց պոկված տանիքն են կառուցել ու տան պատուհանները դրել, ու արդյունքում՝ մնացել են առանց վիրահատության։ Ցավալի է, որ այս իրավիճակում մենք ունենք պետական բյուջեն աննպատակ և անտնտեսվար ծախսելու օրինակներ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ շեշտելով, որ, թեև երկու տարի է՝ իշխանությունը տնտեսական հեղափոխություն է թմբկահարում, սակայն դա չկա։

«Բա եթե էդքան թալանած գումարներ եք բերել բյուջե, ինչո՞ւ դրանք չեն ուղղվում սոցիալական ծրագրերին, 9 երեխա ունեցողին ինչո՞ւ է Ծառուկյանը մահճակալներ հասցնում»,- ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար պետբյուջեից հատկացված 3.4 միլիարդ դրամին, ապա Պետրոսյանը նշեց, որ այդ գումարով կարելի էր իրականացնել 10 հազար ՀՀ քաղաքացու վիրահատություն։ Պատգամավորը նաև հարց հնչեցրեց՝ մի՞թե 10.000 մարդու կյանքը մի Հրայր Թովմասյանի պաշտոնի չափ չարժեր։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ որպես խորհրդարանի ամենամծ ընդդիմադիր խմբակցություն՝ չկանխեցին Հանրաքվե 2020-ի մասին որոշման ընդունումն ու այն չուղարկեցին ՍԴ որոշման հակասահմանադրականությունը որոշելու համար, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Մենք ոչ մի լծակ էլ չունեք, դա շատ է շահարկվում, բայց չունենք»։

Պատգամավորը հանրաքվեն ժողովրդի պահանջ համարող իշխանություններին խորհուրդ տվեց գնալ աղքատության մեջ խարխափող Լոռու և Շիրակի մարզ ու գյուղացիներից ճշտել՝ իրենց համար կարևորը հանրաքվե՞ն է, թե՞ իրենց սոցիալական խնդիրները։

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց նաև, որ, թեև իրենց կապում են նախկինների հետ, բայց ևս մեկ անգամ հարկ համարեց հիշեցնել, որ իրենց նախկինների հետ ասոցիացնող իշխանությունների 30 տոկոսը նախկին իշխանության հետ գտնվել է քաղաքական ամուսնության մեջ ու դեռ չամուսնալուծվածի կարգավիճակ ունի, ուստի իշխանությունը թող մտածի, թե իր շարքերում որքան մարդ կա, որ հաջորդ իշխանության համար լուրջ հետաքրքրություն է ներկայացնելու։

Ինչ վերաբերում է Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հարցը հանրաքվեի դնելու մասին որոշմանը, ապա Պետրոսյանը նկատեց, որ դրա նպատակը մեկն է՝ Հրայր Թովմասյանին հեռացնելով՝ գլխատել Սահմանադրական դատարանը, և հետագայում այդ դատարանը համալրելով սեփական քիմքին հաճո դատավորներով՝ անցկացնել ցանկացած օրենքի նախագիծ և վավերացնել միջազգային համաձայնագիր՝ սկսած Ստամբուլյան կոնվենցիայից՝ մինչև Արցախյան հարց։

Ազգային ժողովում իր հեղինակած նախագծերն առանց քննարկման մերժվելուց չնեղսրտող ու իշխանական պատգամավորների վարքագծից չընկճվող Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենսդրական նոր նախագիծ, որպեսզի սահմանադրական կարգի տապալման հարցն այլևս վաղեմության ժամկետ չճանաչի։

«Ես կարծում եմ, որ սահմանադրական կարգի տապալումն այն հանցատեսակն է, որի համար վաղեմության ժամկետ չպետք է լինի, և եթե 30 տարի անց էլ պարզվեց, որ այս կամ այն պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել սահմանադրական կարգի տապալում, նա պետք է ենթարկվի պատասխանատվության, ուստի ուշի ուշով հետևելու եմ այս նախագծի վերաբերյալ մեր հարգարժան Կառավարության դիրքորոշմանը»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին՝ պատգամավորը կարևոր համարեց ընդգծել, որ Հայաստանից որևէ մեկն իրավունք չունի կոչեր հնչեցնելու, թե այնտեղ ում ընտրեն։

«Այն, ինչ ձեռք է բերվել զինվորի խիզախության և արյան գնով, չպետք է մսխել ապիկար քաղաքականությամբ։ Անընդունելի է այստեղից Արցախ ուղղորդումներ անելը։ Մենք մի կողմից՝ ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ Արցախն անկախ պետություն է, մեր զինվորները դրա համար են գնացել կռվել, բայց հիմա մենք դա մոռանում ենք և ասում, թե Հայաստանից պետք է Արցախը կառավարվի։ Ինձանից սկսած, վերջացրած վարչապետով՝ որևէ մեկն իրավունք չունի ուղղորդել Արցախում նախագահական ընտրությունները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում