Ուկրաինայում քարկոծել են Ուհանից տարհանված ուկրաինացիներով ավտոբուսները (տեսանյութ)
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ ձերբակալվել է տղամարդը, ով քարեր էր նետել Պոլտավայի շրջանի Նովիե Սանժարի գյուղում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է ՈՒՆՆ-ի թղթակիցը:
«Այո, գտել եւ բերման են ենթարկել»,- ասել է նախարարը` պատասխանելով լրագրողների հարցին` ձերբակալվել է, արդյոք, քարեր նետած անձը: Նա նաեւ հավելել է, որ ավտոբուսներում ոչ ոք ֆիզիկապես չի տուժել, միայն սթրես է տեղի ունեցածից:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ուհանից տարհանված ուկրաինացիներով ինքնաթիռը վայրէջք էր կատարել Խարկովում: Նշվում էր, որ օդանավում գտնվողներն առողջ են, կորոնավիրուսի ախտանիշներ չկան: Ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ ուկրաինացիներին կտեղակայեն Պոլտավայի շրջանում գտնվող Ազգային գվարդիայի բժշկական կենտրոնում: Այս կապակցությամբ Պոլտավայի շրջանում բողոքի ցույցեր սկսվեցին` Ուհանից ժամանած ուկրաինացիներին այնտեղ տեղակայելու դեմ:
Երեկոյան տարհանված ուկրաինացիներով ավտոբուսները, ոստիկանության ուղեկցությամբ, ժամանեցին Նովիե Սանժարի գյուղ: Ավտոբուսները քարկոծվել են տեղացիների կողմից: Նրանք նաեւ խարույկ էին վառել եւ փորձել էին շրջափակել դեպի առողջարան տանող ճանապարհը: Ավտոբուսների վրա, տարաներ, ձողերը եւ այլ իրեր են նետել: Ոստիկանությունը միջանցք է կազմակերպել եւ փորձել էր հետ մղել մարդկանց:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...