Սիրիացի զինվորականները գրոհայիններին պատկանող ստորգետնյա քաղաք-ռազմաբազա են հայտնաբերել Հալեպի մոտակայքում (տեսանյութ)
Սիրիական Էնջար (Հալեպից 20 կմ հեռավորությամբ) բնակավայրի մոտակայքում սիրիացի զինվորականներն իրական ստորգետնյա քաղաք են հայտնաբերել:
Ինչպես ներկայացնում է iz.ru-ն, դարպասներից այն կողմ իրական փողոցներ են կառուցված, իսկ ամեն մի սենյակն, ասես, ոչ մեծ տուն լինի: Մասնագետների խոսքով՝ այս թաքստոցը գրոհայինները մեկ օրում չեն կառուցել, սակայն լքել են այն մեկ ակնաթարթում՝ իմանալով, որ սիրիացի զինվորականները մոտենում են:
Ստորգետնյա հսկայական տարածքում զրահատեխնիկայի վերանորոգման հատուկ կենտրոն է հայտնաբերվել, ինչպես նաև զինամթերք արտադրող գործարան, հիվանդանոց և զորամաս:
Զինծառայողները հայտնաբերել են և այն սենյակը, որտեղից ռազմատենչ կոչեր էր անում խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին: Թաքստոցից դուրս բերված զենքը տեղափոխել են մոտակա հրապարակ: Դրանց մեջ կան ամերիկյան հրթիռային սարքավորումներ, ֆրանսիական ռադիոկայաններ, իտալական հակագազեր և չեխական փամփուշտներ:
Նշվում է, որ էնջարում տեղակայված է եղել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններից մեկը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...