Բրիտանիայում գլխուղեղի ուռուցքի վիրահատության ընթացքում բժիշկներն արթնացրել են հիվանդին և խնդրել ջութակ նվագել (տեսանյութ)
Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոցի մասնագետները վիրահատել են 53-ամյա Դագմար Թերներին, որի մոտ 2013 թվականին գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ջութակահարուհու մոտ դանդաղ զարգացող ուռուցքը հայտնաբերվել էր սինֆոնիկ համերգի ժամանակ տեղի ունեցած ուշաթափությունից հետո:
Կինը ռադիոթերապիա է անցել, սակայն ուռուցքը շարունակում էր մեծանալ: Այն տեղակայված է եղել գլխուղեղի դիմային հատվածի աջ անկյունում: Այդ հատվածը պատասխանատու է ձախ ձեռքի աշխատանքի համար, որը էական նշանակություն ունի երաժշտական գործունեության համար:
Նշվում է, որ վիրաբույժներն արթնացրել են նրան վիրահատության կեսից և խնդրել են, որ ջութակ նվագի:
Այդ մոտեցումը թույլ է տվել մասնագետներին բնորոշել և խուսափել նվագելիս ուղեղի ակտիվ հատվածը վնասելուց: Նրանց հաջողվել է հեռացնել ուռուցքի 90 տոկոսը: Կինն այժմ տանն է, ընտանիքի հետ: Նա ապաքինվում է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...