Համացանցում տարածվել է հուզիչ տեսանյութ, որում սիրիացի հայրը դստերը սովորեցնում է ռմբակոծություններին բարձր ծիծաղով արձագանքել
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է հուզիչ տեսանյութ, որը վերաբերում է տարիներ շարունակ Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմին և ցույց է տալիս՝ ինչպես են սիրիացիները փորձում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:
Տեսանյութի հերոսները Աբդուլլահ Մոհամադ անունով տղամարդն ու նրա երեքամյա դուստրը՝ Սալվան են: Հայրը փորձում է երեխային սովորեցնել հաճախ հնչող ռմբակոծությունների ձայնին վախի և լացի փոխարեն ծիծաղով արձագանքել:
Նշվում է, որ ընտանիքը ռազմական գործողությունների էպիկենտրոն հանդիսացող Իդլիբից տեղափոխվել է Սարմադա շրջան:
Ընտանիքի հայրը փորձում է երեխային «բուժել» պատերազմի հասցրած տրավմայից՝ համոզելով, որ ընկնող ռումբերի ձայնը պարզապես խաղի մի մասն է: Նա դստերն ասում է, որ ամեն անգամ ընկնող ռումբի ձայնը լսելիս, նա պետք է բարձր ծիծաղի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...