«Ատլետիկոն» կրկին հաղթեց տաղտկալի խաղով
Սկսվեցին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպումները: Առաջինը պայքարի մեջ մտան Մադրիդի Ատլետիկոն, Լիվերպուլը, Դորտմունդի Բորուսիան եւ Պարի Սեն Ժարմենը:
Մադրիդում Ատլետիկոն ընդունել էր Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր Լիվերպուլին: Հանդիպման ամենասկզբում անկյունայինի խաղարկման ժամանակ գնդակը լիվերպուլցիների պաշտպանի ոտքից հայտնվեց Սաուլի մոտ, որն էլ երկու մետրից գրավեց հյուրերի դարպասը:
Դրանից հետո Ատլետիկոն միայն պաշտպանվում էր, երբեմն-երբեմն հակագրոհի փորձ անում, վուցադրում իրենց բնորոշ տաղտկալի խաղը, իսկ լիվերպուլցիներն այդպես էլ չկարողացան հավասարեցնել հաշիվը, չնայած խաղաժամանակի յոթանասուն տակոսն իրենք էին գնդակով:
Երեկ կայացած մյուս խաղում շատերի համար անակնկալ կերպով Դորտմունդի Բորուսիան 2:1 հաշվով հաղթեց Պարի Սեն Ժարմենին: Ընդ որում, դաշտիօ տերերից երկու անգամ գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Հոլանդը, որը շարունակում է գոլեր խփել գրեթե յուրաքանչյուր խաղում:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում