Ես չեմ հեռանա Սիթիից. Գվարդիոլա
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի հեռանա ակումբից, եթե նույնիսկ թիմը հայտնվի ցածր լիգաներում, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ես չեմ լքի իմ թիմը. դա անհնար է: Սա մի ընտանիք է, որտեղ բոլորը հարգում են միմյանց:
Չեմ պատրաստվում ակումբին թողնել նման բարդ իրավիճակում: Ես կմարզեմ թինը, եթե հայտնվենք՝ 2-րդ, 3-րդ, կամ 4-րդ լիգայում:
Մենք պետք է միավորվենք և միասին դիմակայենք բոլոր խնդիրներին»,-ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն թիմին արգելել է հաջորդ երկու մրցաշրջաններում Եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։ Բացի այդ, «քաղաքացիների» նկատմամբ տուգանք է սահմանվել 30 մլն եվրոյի չափով։
Աղբյուր ArmSport.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում