Արարատն ընկերական խաղում պարտվեց Սպարտակին
Երևանի «Արարատը» Սոչիի հավաքի շրջանակում վերջին խաղն է անցկացրել՝ մրցելով Մոսկվայի «Սպարտակի» հետ: Երևանյան թիմը 1:3 հաշվով պարտություն է կրել:
Հանդիպման հաշիվը խաղի 18-րդ րոպեին բացել են «Սպարտակի» ֆուտբոլիստները: 5 րոպե անց Վելսենը հավասարեցրել է հաշիվը ու թիմերն ընդմիջման են գնացել 1:1 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսի միջնամասում՝ 68-րդ րոպեին «Սպարտակի» ֆուտբոլիստներին հաջողվել է առաջ անցնել հաշվի մեջ, իսկ խաղավարտից 1 րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, մոսկովյան թիմի խաղացողները խփել են երրորդ գոլը:
Նշենք՝ «Արարատը» երկրորդ ուսումնամարզական հավաքն էր անցկացնում Սոչիում:
«Արարատը» Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ