NASA-ի կին տիեզերագնացը շուրջ մեկ տարի տիեզերքում անցկացնելուց հետո ցուցադրել է, թե ինչպես է իրեն դիմավորում իր շունը (տեսանյութ)
NASA-ի ամերիկուհի տիեզերագնաց Քրիստինա Կուկը Թվիթերի էջում տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրել է, թե 328 օր տիեզերքում անցկացնելուց և տուն վերադառնալուց հետո ինչպես է իրեն դիմավորում իր շունը:
Կադրերում երևում է, թե ինչպես է շունը թաթերով հարվածում տան դռանը, երբ Քրիստինան ամուսնու` Ռոբերտ Կուկի հետ մոտենում է մուտքին, իսկ երբ նրանք ներս են մտնում, շունն ուրախությունից ցատկոտում է և սկսում լիզել տիրուհու դեմքը:
«Չեմ կարող ասել, թե մեզանից ով էր ավելի ուրախ: Հաճելի է, շունն ինձ չի մոռացել նույնիսկ մեկ տարի անց»,- գրել է Կուկը:
Հավելենք, որ Քրիստինան տիեզերագնաց կանանց շրջանում ռեկորդ է սահմանել` մեկ թռիչքի ժամանակ տիեզերքում գտնվելու տևողությամբ: Նա Երկիր է վերադարձել փետրվարի 6-ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...