Գրողը տանի, դու Ուհանի՞ց ես. Բուֆոնի կատակը զայրացրել է երկրպագուներին (տեսանյութ)
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն անհաջող կատակել է ասիացի երկրպագուի հետ` կորոնավիրուսի թեմայի վերաբերյալ, ինչից հետո սոցկայքերում սկսել են նրան մեղադրել ռասիզմի մեջ: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Երբ ասիացի երկրպագուն մոտեցել է Ջիջիին` ինքնագիր ստանալու նպատակով, Բուֆոնն ասել է. «Ես հետևում եմ քեզ, կորոնա: Գրողը տանի, դու Ուհանի՞ց ես»: Ապա դարպասապահը թփթփացրել է երկպագուի ուսին: Նրանց շրջապատողներին կատակը դուր է եկել, իսկ ահա սոցցանցերի օգտատերերին` ոչ:
Տեսանյութը բուռն քննարկումների տեղիք է տվել: Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ Իտալիայում չինական համայնքի շատ անդամներ վերջին շրջանում հաղորդում են ռասիստական վարքի կտրուկ աճի մասին` կորոնավիրուսի սպառնալիքի հետ կապված:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ