Հայաստանի հավաքականի դիմավորումը «Զվարթնոցում» (տեսանյութ)
Եվրոպայի նորընծա չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ փետրվարի 13-ին կեսգիշերն անց ժամանեց Հայաստան: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ թվով երկրպագուներ են հավաքվել դիմավորելու մեդալակիրներին:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ՝ երկու ոսկե, երկու բրոնզե: Ոսկե մեդալներ նվաճեցին 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը:
Եվրոպայի արդեն 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը թիմի հետ չի վերադարձել: Նա Հայաստան կվերադառնա մի քանի օր հետո: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությում հանդես եկած մյուս ըմբիշները՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեդալ չնվաճեցին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ