Հարիսոն Ֆորդը Թրամփին ուղիղ եթերում «շան որդի» է անվանել (տեսանյութ)
Հոլիվուդյան գերաստղ Հարիսոն Ֆորդն ABC հեռուստաալիքով հեռարձակվող Jimmy Kimmel Live! հեռուստաշոուի ժամանակ վիրավորական խոսք է հնչեցրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ նրան «շան որդի» անվանելով:
Ինչպես նշում է hollywoodreporter.com-ը, երբ հաղորդավար Ջիմի Քիմելը խոսել է Ֆորդի վերջին ֆիլմի («Նախնիների կանչը», Call of the Wild) մասին, ասել է, թե իբր Թրամփն այն անվանել է «երբևէ եղած լավագույն կանչը» (best call ever): Հաղորդավարն այստեղ խաղարկել է անգլերեն call բառը, որը ֆիլմի վերնագրում ունի կանչ, իսկ Թրամփի արտահայտությունում` զանգ իմաստը: Իրականում Թրամփի ասածն ամենևին էլ Ֆորդի նոր ֆիլմի մասին չէր ու վերաբերում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված աղմկահարույց հեռախոսազանգին:
Սակայն Հարիսոն Ֆորդը, գնահատելով հաղորդավարի հումորը, ձևացրել է, թե հավատում է, որ Թրամփն իր ֆիլմի մասին նման կարծիք է հայտնել ու հավելել է. «Դա միակ բանն է, որ այդ շան որդին երբևէ ինձ համար արել է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ հոլիվուդյան դերասանը Թրամփին հրապարակավ քննադատել էր ԱՄՆ-ն կլիմայական համաձայնագրից դուրս բերելու համար՝ հայտարարելով, որ «նախագահը գտնվում է պատմության սխալ կողմում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...