Մեսսին կարող է լքել «Բարսելոնա»-ն. Կակա
Բրազիլիայի հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կական խոսել է Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին, տեղեկացնում է Globo-ն:
«Մեսսին կարող է լքել «Բարսելոնան»: Ես չեմ զարմանա, եթե նա մի օր հայտարարի՝ ես հեռանում եմ: Լեոն այնքան բան է արել այդ ակումբի համար, որ կարող է կայացնել ցանկացած որոշում:
Հետաքրքիր կլիներ նրան տեսնել Իտալիայի Ա Սերիայում: Կարծում եմ՝ «Միլանը» հրաշալի տարբերակ է արգենտինացու համար:
Երբ Ռոնալդուն հեռացավ Մադրիդից շատ երկրպագուներ տխրեցին, սակայն, դա կարևոր քայլ էր նրա համար: Ա Սերիան կշահի, եթե համաշխարհային ֆուտբոլի երկու աստղերը կրկին խաղան նույն լիգայում»,- ասել է Կական:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և Մեսսի միջև բանավեճ էր սկսվել, երբ ֆրանսիացին հայտարարել էր, որ «Բարսելոնայի» մի շարք խաղացողներ դժգոհ են եղել Էռնեստո Վալվերդեի կատարած աշխատանքից։
Մեսսին Instagram-ի իր էջում արձագանքել էր Աբիդալին՝ նշելով, որ բոլորը պետք է պատասխանատվություն կրեն իրենց աշխատանքի համար։ Արգենտինացի հարձակվողը կոչ էր արել անուններ հնչեցնել։
Աղբյուր ArmSport.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ