Պուտինն ու Լուկաշենկոն հոկեյ խաղալու համար ընդհատել են բանակցությունները (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդհատել են բանակցությունները Սոչիում` հոկեյ խաղալու համար: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:
Պուտինը սովորության համաձայն դաշտ է դուրս եկել 11 համարով, Իսկ Լուկաշենկոն` 1: Բելառուսի նախագահն ավելի շուտ է սառցադաշտ դուրս եկել, քան իր ռուս գործընկերները և մի քանի նետումներ է կատարել լրագրողների ուղղությամբ:
Երկրորդ խաղափուլի ընթացքում խաղը դիտելու է եկել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Խաղի ընթացքում մի պահ երկու նախագահները փոխարինվել են և միացել Մեդվեդևին: Մեդվեդևը ջերմ ողջունել է Բելառուսի նախագահին, և նրանք մի քանի րոպե զրույց են ունեցել:
Լուկաշենկոն և Պուտինը խաղացել են նույն թիմի կազմում: Թիմի կազմում ընդգրկվել են նաև երկու երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցները: Խաղը ավարտվել է 13:4 հաշվով` հօգուտ նախագահների թիմի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...