Մխիթարյանը վերադարձի խաղում գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Բոլոնիային»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր։
Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ռիկարդո Օրսոլինին։ 22-րդ րոպեին «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ստեֆանո Դենսվիլը։ Չորս րոպե անց «Բոլոնիան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Մուսա Բարոուն։
Երկրորդ կեսի մեկնարկում Մուսա Բարոուն դուբլ գրանցեց՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը։ 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ «Ռոման» ավելին անել չկարողացավ ու սեփական հարկի տակ պարտվեց «Բոլոնիային» 2-3 հաշվով։
Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը մնում է վաստակած 39 միավորով ու 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Բոլոնիան» 33 միավոր է վաստակում ու բարձրանում է 6-րդ հորիզոնական։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ