Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին
«Լոս-Անջելես Լեյքերսը» ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակին հրաժեշտի արարողություն կկազմակերպի:
Բրայանտի և իր դստեր հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին «Սթեյփլս Սենթրում»:
Հրաժեշտի օրն ընտրվել է Բրայանտի կնոջ` Վանեսայի, «Լեյքերսի» ղեկավարների ու մարզահամալիրի տնօրինության հետ քննարկումների արդյունքում: Հիշեցնենք` Բրայանտը հենց 24 համարի ներքո էլ հանդես է եկել կարիերայի ընթացքում:
Հաղորդվում է, որ բասկետբոլիստի պատվին հուշարձան կտեղադրվի, որպեսզի ցանկացողները գան ու հարգեն խաղացողի հիշատակը:
Բրայանտը, իր 13-ամյա դուստր Ջիանա Մարիա-Օնորեն և ևս 6 մարդ մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով:
Բասկետբոլիստը 42 տարեկան էր: Բրայանտը 20 մրցաշրջան է անցկացրել NBA-ում` մշտապես հանդես գալով «Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում: Նա 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, երկու անգամ` օլիմպիական չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016 թվականին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում