Չի կարելի կառուցել իրավական երկիր՝ օրենքների խախտմամբ և Սահմանադրության ոտնահարմամբ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Հիմա փաստացի արվում է այն, ինչում մեր գործընկերները մեղադրում են Հրայր Թովմասյանին, որ նա, պահպանելով օրենքի տառը, խախտել է օրենքի և Սահմանադրության ոգին: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա նշեց՝ «Լուսավոր Հայաստանն» ուզում է, որ Հայաստանը լինի իրավական պետություն, լինի իրավունքի գերակայություն, չխախտվեն օրենքներ, չխախտվի Սահմանադրություն:
Պատգամավորն ասաց, թե հասկանալի լեզվով կբացատրի՝ ինչ է կատարվում. «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է փոխել Սահմանադրությունը: Սովորաբար սահմանադրությունը փոխելիս ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, կազմում են ինչ-որ տեքստ, հետո սկսում են դրա քննարկումները մասնագիտական հանրույթի, միջազգային փորձագետների հետ, հետո գալիս է ԱԺ, ընդունվում առաջին ընթերցմամբ, գնում է ՍԴ, հետ է գալիս, հավաստվում է, որ դա սահմանադրական է, այն է՝ տվյալ դրույթների փոփոխությունը չի հակասում Սահմանադրության մեջ արդեն իսկ եղած որևէ դրույթի, որովհետև հակառակ դեպքում կունենանք ճգնաժամ»,-ասաց Գորգիսյանը՝ շարունակելով, որ այնուհետև, եթե երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն չի ընդունում Սահմանադրությունը, կարող է քվեարկել այն հանրաքվեի դնելու համար:
«Եթե այս պրոցեսը կարելի է շրջանցել որևէ մեկնաբանությամբ՝ կարծես թե օրենքի տառին համապատասխան, ապա շրջանցելը միանշանակ հակասում է օրենքի և Սահմանադրության ոգուն: Հիմա փաստացի արվում է այն, ինչում մեր գործընկերները մեղադրում են Հրայր Թովմասյանին: Այստեղ մենք համաձայն ենք, այդպես չի կարելի անել: Հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ԱԺ մեծամասնության բերած նախագիծը կարող է միանգամից գնալ հանրաքվեի՝ առանց ստուգվելու դրա սահմանադրականությունը»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ չի կարելի կառուցել իրավական երկիր՝ օրենքների խախտմամբ և Սահմանադրության ոտնահարմամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...