Բարձր արագությամբ ընթացող Toyota-ն «ցատկել» է հետիոտների խմբի վրա (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Զաելցովսկիյ շրջանում Toyota մակնիշի ավտոմեքենան մխրճվում ուղևորների խմբի մեջ, հայտնում է «АСТ-54»-ը «ВКонтакте» սոցիալական կայքում:
Ավտովթարը տեղի է ունեցել Կարմիր պողոտայում:
Տեսագրության կադրերում երևում է, թե ինչպես է բարձր արագությամբ ընթացող սպիտակ ավտոմեքենան «ցատկում» անվտանգության գոտու վրայով և մխրճվում կանաչ լուսակրի տակով անցնող հետիոտների խմբի մեջ: Ենթադրաբար, անցորդներից մեկը հայտնվել է մեքենայի անիվների տակ:
Նշվում է, որ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել երկու հետիոտնի: Տեսուչները պարզում են վթարի հանգամանքները:
Տեսանյութը` այստեղ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...