Էդմոն Մարուքյանը քաղաքական մատ արեց Հովակիմյանին (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե Սահմանադրական դատարանը գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումն է տապալել:
«Երբ ասում եք, որ քաղաքացիները ցանկանում են փոխվի, ապա ուզում եմ իմանալ, թե որքան քաղաքացի է դիմել Սահմանադրական դատարան և բախվել անարդարության: Երրորդ՝ լավ, եթե որոշել եք, որ այս յոթ դատավորի նման ճանապարոհով լիազորությունները դադարեցնել և ուղարկել տուն, ինչո՞ւ դա չեք անում այս դահլիճում, և մարդկանց եք ուղարկում հանրաքվեի, երեք-չորս ամիս երկիրը մտցնում եք ընտրական պրոցեսների մեջ, և նախկին իշխանություններին հնարավորություն եք տալիս մասնակցելու քարոզարշավին և վերաիմաստավորել, վերակենդանանալ»,-ասաց նա:
Վահագն Հովակիմյանը նկատեց, որ այնպիսի տպավորություն ունի, որ Էդմոն Մարուքյանը չի լսել իր ելույթները: Նա նշեց, որ խոսքը տասնյակ տարիներ Սահմանադրության երկրորդ հոդվածը անտեսված լինելու մասին է: «Դուք այն ժամանակ, երբ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, հենց այդ երևույթի դեմ եք պայքարել: Հանրությունը չի վստահում այս Սահմանադրական դատարանին»,-ասաց նա և նշեց, որ չի կարող Սահմանադրական դատարանը լինել ժողովրդի իրավունքի իրացման մարմինը:
Շարունակելով արձագանքը՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես Ձեզ քաղաքական հարց եմ տալիս, որ այդ լուծումը կարող եք այստեղ տալ, ինչո՞ւ եք ժողովրդին ուղարկում տեղամասեր: Դուք ասում եք, որ Սահմանադրական դատարանը չի խանգարել գործող իշխանություններին, չի միջամտել: Երբ ասում եք մարդիկ չեն վստահում՝ դա վերաբերում է առաջին, երկրորդ ատյանի դատարաններին»:
Վահագն Հովակիմյանն ասաց, որ իր ելույթն այն մասին էր, որ Սահմանադրական դատարանն իր էությամբ, որոշ անդամների քաղաքական գործունեությամբ՝ զբաղված է բարեփոխումները խանգարելով, կանգնեցնելով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...