«Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի». Վանեցյան
Ես երբեւիցե չեմ հրապարակի մի բան կամ, մամուլի լեզվով ասեմ՝ «սլիվ» անենք մամուլ, հետո այդտեղից վերցնենք, սարքենք՝ որպես իրականություն: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես միշտ պայքարել եմ «սլիվների» դեմ, միշտ պայքարել եմ պետական գաղտնիքի պահպանման համար, եւ պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձնից երբեւիցե չսպասեք: Իսկ հիմա, եթե ես ձեզ ասեմ, որ չգիտեմ ինչ-որ տվյալներ, ինձ ուղղակի անլուրջ մարդու տեղ կդնեք: Ես չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես ընդհանրապես եմ ասում՝ այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի: Իսկ բոլոր նրանք, ովքեր շատ մտահոգված ասում են, որ Վանեցյանը տիրապետում է պետական գաղտնիքի, նրան պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ, նրան պետք է մեկուսացնել, նա հես ա՝ կհրապարակի, էս կանի, էն կանի, այդ բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե պետական գաղտնիքի պահպանման մասին մտածում են, երկու-երեք ամիս առաջ «Ժողովուրդ» թերթում մի հարցազրույց է եղել, ԱԱԾ նախկին աշխատակից տվել է մի հարցազրույց, որն առնվազն երկու-երեք պետական գաղտնիքի հրապարակում է արել: Ինչո՞ւ մինչեւ հիմա պատասխանատվության չի ենթարկվում այդ մարդը, որը հրապարակել է պետական գաղտնիք»,-հայտարարել է Վանեցյանը:
Դիտարկմանը, որ եթե երկրին սպառնացող վտանգների թվում նաեւ վարչապետի այս կամ այն հանձնարարությունն է, կամ ինչ-որ ոլորտների մեջ ներխուժելն է, վտանգավոր հանձնարարականներ տալն է, ինքը պարտավոր չէ՞ հրապարակել դրանք, Վանեցյանը պատասխանեց. «Ես իմ քաղաքական գործունեությամբ կփորձեմ այդ վտանգները չեզոքացնել, եւ մեր հայրենակիցները երբեք ինձ չեն մեղադրի ինչ-որ մի բան իմանալու եւ թաքցնելու մեջ»:


















































Իմ հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ.Արթուր Վանեցյան
Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր. Արթուր Վանեցյան
Քանի դեռ այս իշխանությունն է, առաջարկում եմ՝ քիչ խոսել Արցախի, Ապրիլյան պատերազմի, բանակի, անվտանգության համակարգի եւ որոշ այլ թեմաների մասին. Ա. Վանեցյան
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք․ Արթուր Վանեցյան
Իմ հրաժարականի պատճառներից է եղել Հրայր Թովմասյանի հարցը. Վանեցյան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ