«Բարսելոնայում» կոնֆլիկտ է հասունանում. Մեսին պատասխան է պահանջել ակումբի ղեկավարությունից
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արձագանքել է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հարցազրույցին:
Sport.es-ին տված հարցազրույցում Աբիդալը հայտարարել է, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ մինչև Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունը չէին աշխատում ամբողջ ուժերով և չէին նվիրվում թիմին:
«Անկեղծ ասած, ես չեմ սիրում խոսել այս թեմայի մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր կատարած աշխատանքի համար: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կրում են իրենց պատասխանատվությունը խաղադաշտում և բոլորից լավ են գիտակցում՝ ինչ խնդիրներ կան թիմում:
Մարզական բաժնում աշխատող մասնագետները պետք է պատասխանատու լինեն իրենց ընդունած որոշումների համար, քանի որ այդ որոշումներից են կախված ակումբի ղեկավարումն ու թիմի հաջողությունները:
Վերջապես, երբ խոսում են ֆուտբոլիստների մասին և պնդում են, որ թիմի որոշ խաղացողներ չեն աշխատել ամբողջ ուժերով, ապա պետք է տալ անուններ, այլ ոչ թե դատարկաբանությամբ զբաղվել: «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները համաձայն չեն այդ մտքի հետ և պնդում են, որ այն, ինչ ասվել է, չի համապատասխանում իրականությանը»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Մեսին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Էռնեստո Վալվերդեին փոխարինել է Կիկե Սետիենը:



















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը