Գիտնականները պարզել են, թե ինչով է ահաբեկիչների բարոյականությունը տարբերվում համամարդկայինից
Նպատակը արդարացնում է միջոցները. հենց այսպես են մտածում ահաբեկիչները։ Եթե մարդկանց մեծամասնության համար առաջնային կարևոր են գործողություն կատարողի նպատակները, ապա ահաբեկիչներին հետաքրքրում է միայն արդյունքը։ Սա են վկայում Nature Human Behavior աշխատանքի արդյունքները։
Հետազոտողների թիմը աշխատել է ահաբեկչության համար դատապարտված 66 ահաբեկիչների հետ, ովքեր հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել։
Հետազոտության մասնակիցներին տարբեր սցենարներ են տրվել, որտեղ, ինչ որ մեկը, կամ պատահաբար, կամ մտածված` այլ մարդկանց վնաս է պատճառում։ Ահաբեկիչները պետք է կատարվածը գնահատեին 1-ից 7 սանդղակով, որտեղ 1-ը բացարձակ անթույլատրելի արարքն է, իսկ 7-ը՝ լիովին թույլատրելի։ Մյուս՝ ստուգիչ խմբի թվում էին 66 մարդ՝ առանց դատվածության, եւ 13՝ ահաբեկչության հետ կապ չունեցող մարդասպաններ։
Հետազոտողները նաեւ գնահատում էին մասնակիցների IQ-ն, նրանց հակվածությունը ագրեսիայի նկատմամբ եւ հույզերը ճանաչելու կարողությունը։
Թեսթերի արդյունքները ցույց են տվել, որ ահաբեկիչները այլ մարդկանց գոծողությունների մասին դատում են՝ կենտրոնանալով ոչ թե նպատակների, այլ արդյունքի վրա։ Բացի այդ, նրանք օժտված էին ագրեսիայի ավելի բարձր մակարդակով եւ ուրիշների հույզերը հասկանալու ամենացածր ունակությամբ։
Աշխատանքի հեղինակները հույս ունեն, որ ստացված արդյունքները օգտակար կլինեն դատական փորձաքննություններ անցկացնելու ժամանակ. օրինակ՝ դրանով հնարավոր է գնահատել տվյալ մարդու վտանգավորության աստիճանը։
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում