Որքա՞ն է կշռում Երկրի բնակչությունը
Երկրի ամբողջ բնակչությունը կշռում է մոտ 287 մլն տոննա։ Նման եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները , հայտնում է Oane. –ը։
Ընդ որում 15 մլն տոննան բաժին է ընկնում ամենագեր մարդկանց, իսկ 3․5 մլն տոննան՝ գիրության հակում ունեցողներին։ Հետազոտության հիմքում ԱՀԿ տվյալներն են։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրի բնակչի միջին քաշը 62 կգ է։
Այս հետազոտության գլխավոր խնդիրն է լայն հասարակայնության ուշադրությունը գրավել ճարպակալման խնդրի նկատմամբ, որն առավել արդիական է ԱՄՆ-ի համար՝ ամերիկացիների 70 տոկոսը ավելորդ քաշ ունի։ Եթե ամբողջ աշխարհի բնակիչների քաշը լիներ այնքան, որքան ամերիկացիներինը, ապա մարդկության ընդհանուր զանգվածը կավելանար 58 մլն տոննայով, ինչը համազոր է 1 միլիարդով բնակչության աճին։ Փորձագետները հիշեցնում են, որ Երկրի հարստությունները անվերջանալի չեն, սպառողների քանակի , ինչպես նաեւ մեկ սպառողին բաժին ընկնող պահանջների աճից Երկրի պաշարներն ավելի արագ են սպառվում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում