Արսենալն արգելափակել է Օզիլի տեղափոխությունը քաթարական ակումբ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը չի կարողացել տեղափոխվել քաթարական ակումբ, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացի կիսապաշտպանը պատրաստ է եղել տեղափոխությանը, սակայն տրանսֆերն արգելափակվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կողմից: Լոնդոնյան ակումբը կարճ ժամանակում չի կարողացել փոխարինող գտնել Օզիլին:
Լոնդոնի «Արսենալի» 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Գերմանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր-լիգայի 14 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Արսենալը» 24 խաղից հետո 30 միավոր է վաստակել և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը «Լիվերպուլն» է:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը