Նեյմարը դեղին քարտ է ստացել ծաղրական ժեստի համար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի՝ «Մոնպելյեի» հետ խաղում դարձել է գլխավոր մրցավար Ժերոմ Բրիզարի ոչ միանշանակ որոշման զոհը:
38-րդ րոպեին բրազիլացին իր հնարքի համար զգուշացվել է դեղին քարտով.
Փարիզյան ակումբի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն ասել է, որ մրցավարը ֆուտբոլիստի գործողությունները «ոչ մարզական պահվածք» է որակել:
«Սա անհավանական է: Մրցավարը հայտարարեց, որ Նեյմարի գործողություններում նվաստացուցիչ մի բան կար, այդ իսկ պատճառով նրան զգուշացրեց դեղին քարտով»,- Կիմպեմբեի խոսքերն է փոխանցում Esporte Interativo-ն:
Հանդիպման ընդմիջմանը Նեյմարն իր դժգոհությունն է հայտնել Բրիզարին, որը խնդրել է իրեն ֆրանսերենով դիմել:
Երկրորդ կեսում Նեյմարը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ ՊՍԺ-ն հաղթել է 5:0 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի կազմում 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը