Առանց Մխիթարյան «Ռոման» ծանր պարտություն կրեց հետնապահներից մեկից
Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Սասուոլոն» ընդունեց «Ռոմային»(4:2):
Հանդիպման առաջին խաղակեսը շոկային էր հյուրերի համար: 26 րոպեների ընթացքում նրանք 3 գոլ բաց թողեցին: Դուբլի հեղինակ դարձավ Կապուտոն, մեկ գոլ էլ խփեց Ջուրիչիչը:
«Ռոման» երկրորդ խաղակեսը լիովին այլ տրամադրությամբ սկսեց և 55-րդ րոպեին Էդին Ջեկոն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
69-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Պելեգրինին՝ «Ռոմային» թողնելով 10 ֆուտբոլիստներով:
73-րդ րոպեին հռոմեական ակումբը 11 մետրանոցի իրավունք ստացավ: Վերետուն իրացրեց այն և մի պահ թվաց, որ «Ռոման» կարող է փրկել հանդիպումը, բայց ընդամենը մեկ րոպե անց, «Սասուոլոն» խփեց չորրորդ գնդակը:
Հավելենք, որ «գայլերի» հայտացուցակից դարձյալ բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով, «Ռոման» մնաց իր 39 միավորով և զբաղեցնում է Ա Սերայի մրցաշարահին աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Սասուոլոն» վաստակեց 26 միավոր և գտնվում է 13-րդ հորիզոնականում:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը