«Ռեալը» գլխավորում է աղյուսակը, բայց Զիդանը մի փոքր դժգոհ է
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Ատլետիկոյին»։ Հանդիպման միակ գնդակը խփվեց երկրորդ կեսում։
Արքայական ակումբի հերթական գրոհներից մեկում երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկած Վինիսիուսի փոխանցումից հետո Ֆերլան Մենդին նպաստավոր դիրքից փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային, որն էլ գնդակն ուղարկեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 46-ի եւ ամրապնդվեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։
«Ինձ դուր չեկավ թիմի խաղը առաջին կեսում։ Դա խաղացողների մեղքը չէր, այլ իմ պատասխանատվության տակ էր։ Այդ իսկ պատճառով ես փոփոխություն կատարեցի՝ դաշտից հանելով Կրոսին ու Իսկոյին, բայց կարող էին լինել նաեւ այլ խաղացողներ։ Փոփոխությունը պետք էր։
Պաշտպանվելը բոլորի աշխատանքն է։ Դա այն է, ինչ մենք պետք է անենք։ Երբ մենք կորցնում ենք գնդակը, բոլորը պետք է մտածեն պաշտպանության մասին։ Երկրպագուները ուզում են տեսնել թիմի, որը պայքարում է։ Այսօր այդպես էլ եղավ»,- ասել է Զիդանը խաղից հետո։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ