Չինաստանը ցուցադրել է` ինչպես է Ուհանի 20 բնակիչ նոր կորոնավիրուսից լիովին ապաքինվելուց հետո ուրախությամբ լքում հիվանդանոցը (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում ցուցադրել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրած ջանքերը` հրապարակելով հիվանդությունից լիովին ապաքինված 20 մարդու` հիվանդանոցից դուրս գրվելու կադրերը, հայտնում է Daily Mail պարբերականը:
Պետական լրատվամիջոցներով հրապարակված և մեծ տարածում գտած 11 վայրկյան տևողությամբ տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ ուրախությամբ լքում Ուհանի Ցզինինթան հիվանդանոցը` հետևում թողնելով հիվանդությունն ու ավելի քան քսան օրվա ապրումները: Հիվանդները դուրս են գրվել մեծաքանակ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո:
Ցզինինթան հիվանդանոցը համարվում է Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածներ փնտրող հիմնական հաստատություններից մեկը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11 100 է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...