Սանկտ Պետերբուրգում փլվել է մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնվել է փլուզման պահը ցուցադրող տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգում փլվել է «Петербургский» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության տարածած հայտարարությանը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ: Փլատակների տակ հնարավոր է` աշխատողներ մնացած լինեն:
Փլուզման ընդհանուր տարածքը կարող է 25-28 հազար քմ լինել:
Դեպքի վայրում աշխատում է 68 փրկարար և 18 միավոր տեխնիկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքում սկսվում են վերակառուցման աշխատանքներ:
Ի դեպ, համացանցում է հայտնվել մարզահամերգային համալիրի տանիքի փլուզման պահը:
Հունվարին կոնցեսիոն համաձայնություն է ձեռք բերվել «Петербургский» մարզահամերգային համալիրի վերակառուցման և շահագործման համար: Համաձայն նախագծի` 2023 թվականի աշխարհի հոկեյի առաջնությանն այնտեղ պետք է առնվազն 20 000 հանդիսատես տեղավորող ժամանակակից սառցադաշտ հայտնվի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...