Փաստորեն, մեր պատվիրակությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ներկայացված ծրագիրը. Ռուբեն Հակոբյան
168.am-ը հայտնում է․ «Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը շատ բան է նշանակում. «Նախապես ուզում եմ արձանագրել մի քանի փաստ, որոնք նախորդել են այս հայտարարությանը: Առաջին՝ այս ամբողջ ընթացքում բանակցություններ տեղի ունեցել են և բովանդակային բանակցություններ են եղել: Ցավոք սրտի, մեր իշխանությունը խուսափում էր ասել, որ եղել են բովանդակային բանակցություններ և եղել է ծրագիր:
Ադրբեջանի իշխանությունը ի լուր աշխարհի և իր ժողովրդի՝ ասում էր, որ գնում են բանակցությունների՝ ունենալով հստակ ծրագիր: Այդ ծրագիրը երկու կետից է բաղկացած՝ առաջին, որ ոչ մի դեպքում չեն համաձայնի, որպեսզի բանակցային ձևաչափը փոխվի, այսինքն՝ Արցախն ընդգրկվի այդ ձևաչափում, և երկրորդ՝ բացառվում է Արցախին տալ որևէ կարգավիճակ՝ Ադրբեջանի սահմաններից դուրս: Փաստորեն, մեր պատվիրակությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ներկայացված ծրագիրը: Այսինքն՝ բովանդակային բանակցություններ տեղի են ունեցել»:
Դիտարկմանը, թե արտգործնախարարների նախորդ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հրապարակեց հայկական կողմի դիրքորոշումը, այնտեղ հստակ կետեր կային նշված, նա այսպես արձագանքեց.
«Բայց բովանդակային բանակցությունների մասին ձևակերպում չեմ հիշում: Երբ ՌԴ արտգործնախարար Լավրովն այստեղ էր, ասաց, որ այս ընթացքում միշտ էլ բանակցություններ տեղի ունեցել են Արցախի հարցով, այլ հարց է, որ Հայաստանը դա բանակցություն չի համարում և գրեթե չի մասնակցում: Իսկ երբ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին հարցրին, որ հայկական կողմը մերժում է, որ բանակցություն է եղել, նա սարկազմիկ ձևով պատասխանեց, որ ոչ, բանակցություններ եղել են: Այսինքն՝ բանակցություններ եղել են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...