Ռուսական սուպերմարկետի գանձապահը մեկ հարվածով սպանել է գնորդին` սուրճի տարայի համար (տեսանյութ)
Մոսկվայում «Դիքսի» սուպերմարկետի գանձապահը գնորդին մեղադրել է սուրճ գողանալու մեջ եւ հարվածել նրա որովայնին: Մի քանի օր անց տղամարդը մահացել է փայծաղը պատռվելու պատճառով։ Այս մասին հայտնում է Baza-ն Telegram-ալիքում ։
Պարբերականի տեղեկություններով՝ գնորդը բանկայով սուրճ է վերցրել եւ փորձել է հեռանալ՝ չվճարելով դրա դիմաց։ Դա նկատել է գանձապահ Ուուլու Նուրլանբեկը։ Նա գնորդի գողության մեջ կասկածվողին տարել է նկուղ՝ տեսագրությունը տեսահսկման խցիկից ցույց տալու համար։ Այնտեղ նրանց միջեւ վեճ է սկսվել. գնորդը իբր սկսել է վիրավորել սուպերմարկետի աշխատակցին եւ սպառնալ նրան։ Այդ ժամանակ գանձապահը հարվածել է նրա որովայնին եւ գլխին, որից հետո ստիպել է վճարել սուրճի համար։
Մի քանի օր անց սուպերմարկետի այցելուն մահացել է։ Իր հարվածով խանութի աշխատակիցը պատռել է նրան փայծաղը։ Գանձապահին ձերբակալել են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...