Եվրախորհրդարանի հույն պատգամավորը պատռել է թղթից Թուրքիայի դրոշը (տեսանյութ)
Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի նիստին հույն պատգամավոր Իոանիս Լագոսն ի նշան բողոքի պատռել է թղթից Թուրքիայի դրոշը: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Հույն պատգամավորը նիստի ժամանակ անդրադարձել է հունական կղզիներում ապաստանած փախստականների վիճակին և նշել է, որ այնտեղ Թուրքիան կարողանում է անել այն, ինչ ուզում է:
«Չլսեցինք, որ այստեղ մեկը խոսի հույն քաղաքացիների վիճակից: Բոլորը փախստականների մասին են խոսում: Իսկ ի՞նչ է լինելու հույն քաղաքացիների վիճակը: Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Մեր երկիր ներգաղթյալների անդադար հոսք է... Ահա, սա Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են սա անում: Պատռում են և դեն նետում: Պետք է վերջ դնել սրան»,- ասել է Լագոսը:
Հույն պատգամավորը նշել է, որ իր երկրի քաղաքացիների 70%-ը դեմ է ապօրինի ներգաղթին, և տեղեկացրել է, որ իր ժողովուրդը հարձակումների է ենթարկվում այդ ներգաղթյալների կողմից, որոնց Թուրքիան իր երկրից ուղարկում է հունական կղզիներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...