Չեմ հասկացել էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք․ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին
Կառավարության այսօրվա՝ հունվարի 30-ի նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և այլ մասնակիցներ խոսեցին հոգեբուժական հաստատություններում մարդկանց բռնի բուժումների և այլ խնդիրների մասին։ Առողջապահության նախարարին սա դուր չեկավ, և նա սկսեց պաշտպանել բժիշկներին։
Արսեն Թորոսյանն ասաց, որ նման դիտարկումներից կարող է տպավորություն ստեղծվել, թե հոգեբուժական հաստատությունները համակարգային սխալ են աշխատում. «Բժիշկներին մեղադրում էիք գրեթե զոռով դեղեր խմացնելու մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրականում այդ ոլորտում փոփոխություններ միշտ էլ եղել են, և խնդիրներն անհատական են։
Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մի քիչ լավ չեմ հասկացել գերատեսչական համերաշխության էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք, վա՜յ, հանկարծ … Բայց բոլորս էլ գիտենք, որ այդ դեպքերը եղել են»:
Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ իրավիճակը բարելավվում է, և ինքը չի ուզում տպավորություն լինի, թե մարդկանց կամքին հակառակ բուժում են նրանց։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...