Ավստրալիայում կործանված փոքր ինքնաթիռի ուղևորներն ընկել են օվկիանոսն ու հրաշքով ողջ մնացել (տեսանյութ)
Ավստրալիայում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով ուղևորներն ընկել են օվկիանոսը և հրաշքով ողջ մնացել: Դեպքի վայրում ականատեսները տեսանյութ են նկարահանել, որն էլ մեծ տարածում է գտել համացանցում, հայտնում է Daily Mail պարբերականը:
Թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է Ավստրալիայի արևելյան ափերի մոտ` Ֆրեյզեր կղզուց հարյուր մետր հեռավորության վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է փրկարարական բաճկոններով մի քանի մարդ դուրս լողում ջրից և հանգստացողների օգնությամբ շարժվում դեպի ափ:
«Հույս ունեմ, որ նրանցից բացի ինքնաթիռում այլ մարդ չի եղել: Իսկ եթե եղել են, ապա նրանք, հաստատ, մահացել են»,- մեկնաբանում է տեսանյութի հեղինակը:
Նշվում է, որ ափին նրանց սպասել է երկու բժիշկ:
Ծովային անվտանգության ավստրալական վարչության ներկայացուցչի խոսքով` նախքան կործանվելը, ինքնաթիռից տագնապի ազդանշան է ուղարկվել: Այս պահին ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է իրականացնում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...