Չինաստանի` կարանտին գոտում գտնվող հյուրանոցներում մարդկանց սնունդ է հասցնում ռոբոտը (տեսանյութ)
Չինաստանի արևելյան մասի Հանչժոու մեկուսացված կետում գտնվող հյուրանոցում ավելի քան 200 հաճախորդների ռոբոտն է սնունդ հասցնում, հայտնում է Daily Mail պարբերականը:
Ռոբոտները ծրագրված են երգելով մոտենալ ամեն դռանը, կանգնել դրանցից յուրաքանչյուրի մոտ, որտեղից էլ հյուրերը կարող են վերցնել իրենց հասանելիք ուտելիքը: Կարանտին գոտում գտնվող հյուրանոց հյուրընկալվածներից շատերը ժամանել են համաճարակի կենտրոն համարվող Ուհան քաղաքից:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 132-ի, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը կազմել է 5974: Այլ երկրներում հիվանդության հաստատված դեպքերը ներառյալ՝ վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 6052:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլուր:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...